Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում 2018թ. վերականգնված երկու ճանապարհահատված‚ որոնք վերականգնումից հետո մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ հանվել են երաշխիքային ժամկետից։ Դրանք են Մ6-Արճիս մոտ 3.6 կմ (Տավուշի մարզ) և Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 մոտ 6 կմ (Շիրակի մարզ) երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածները։
Աշխատանքային խումբը‚ որի կազմում ընդգրկված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության‚ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի‚ մարզպետարանների‚ կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ‚ գնահատելով ճանապարհների առկա վիճակը‚ արձանագրել է‚ որ դրանք ներկայում գտնվում են պայմանագրին և նախագծին համապատասխան վիճակում։ Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/4Ս ծածկագրով մրցույթ
13-11-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԴասընթաց՝ FIDIC պայմանագրերի կառավարմանն ու գնման գործընթացների վերաբերյալ
13-11-2026Ճանապարհային դեպարտամենտն իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ ծրագրերը կյանքի կոչելիս կարևորվում է մասնագետների կարողությունների զարգացումը։
Կարդալ ավելինՄիջին նորոգում՝ Մ-6-ում
13-11-2026Միջին նորոգման շրջանակում կատարվել է ճանապարհային ծածկի վերին շերտի ֆրեզավորում, փոսային նորոգում։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Կարդալ ավելին