Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերում 6,8 կմ երկարությամբ ճանապարհ է վերականգնվել

Ավարտվել են S-9-21-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերով և մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկն է։
Հորբատեղի և Արտաբույնքի բնակիչները մեծ հույսեր են կապում ճանապարհի բարեկարգման հետ։ Նրանց բնորոշմամբ՝ ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կօգնի ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այնպես էլ իրենց կենցաղային հարցերի լուծմանն ու տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Նշենք, որ S-9-21-Հորբատեղ ճանապարհի հարակից տարածքում են գտնվում Սմբատաբերդ ամրոցը, որը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Օրբելյանների ոստանը, 10-րդ դարում կառուցված Ցաղացքար եկեղեցական համալիրը, Հորբատեղում է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, որ 11-րդ դարի կառույց է, և բազմաթիվ այլ պատմական և բնության հուշարձաններ։
Ճանապարհի վերականգնման շրջանակներում կատարվել են գաբիոնային պաշտպանիչ պատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և այլ աշխատանքներ: Չնայած ճանապարհի վերականգնման նախագծում նախապես ներառված չէին ջրագծի կառուցման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի և Արտաբույնք գյուղի բնակիչների խնդրանքը, կառուցվել է Արտաբույնք բնակավայրի շուրջ 3‚4 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրագիծը։
Ճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ 2020 թվականին այս ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու, Վայոց ձորի, Տավուշի‚ Արարատի մարզերում ավարտվել է մոտ 23 կմ երկարությամբ 6 ճանապարհահատվածների վերականգնումը։ Իսկ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում այս տարի ՀՀ 7 մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։
Վերջին նորությունները
2020-ին Ճանապարհային դեպարտամենտում արձանագրվել է 6441 մուտքային և 3580 ելքային գրություն
20-01-2021Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելինԱմփոփվել են Ճանապարհային դեպարտամենտի 2020թ. աշխատանքները
15-01-2021Մոտ 100 տոկոս արդյունք ունենք ճանապարհների միջին նորոգման ծրագրերում‚ գրեթե 90 տոկոս կատարողական՝ ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում
Կարդալ ավելինՀաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
14-01-2021Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Կարդալ ավելին