Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ

22-02-2021

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված՝ ճանապարհաշինական ոլորտում սպասվում է նորմատիվային փաստաթղթերի (ԳՕՍՏ) փոփոխություն։ Ըստ այդմ‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի լաբորատորիան‚ նախապատրաստվելով այդ փոփոխություններին‚ այս օրերին կատարում է հետազոտական աշխատանքներ՝ առաջիկայում ներդրվելիք ԳՕՍՏ-ի պահանջներին համապատասխան։ Համապատասխանեցվում են քարային նյութերի՝ խիճ‚ ավազ‚ հանքային փոշի‚ փորձարկման արդյունքները նորմատիվային նոր փաստաթղթերին։ Հետազոտական աշխատանքների շրջանակում որոշվում են բիտումի ֆիզիկամեխանիկական հատկությունները‚ ինչպես նաև ասֆալտբետոնի հիմնական ցուցանիշները՝ ըստ նոր ԳՕՍՏ-ի։

Նշենք‚ որ Ճանապարհային դեպարտամենի լաբորատորիայում փորձարկում են ասֆալտաբետոն, խիճ, կոպիճ, ավազ, բնահող, հանքային փոշի, մածուցիկ բիտում, հեղուկ բիտում, ցեմենտ, ցեմենտաբետոն: Լաբորատորիայում առկա են ժամանակակից սարքավորումներ‚ ինչը հնարավորություն է ընձեռում գնահատել գոյություն ունեցող և նոր կառուցված ճանապարհային հագուստի հարթությունը և ամրությունը: Տեղեկացնենք նաև‚ որ լաբորատորիան 2018 թվականին համալրվել է իտակալական նորագույն սարքավորումներով‚ ինչի շնորհիվ լաբորատոր փորձարկումներն իրականացվում են մեծ ճշգրտությամբ ու բարձր որակով։

Ձմռան ամիսներին‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում իրականացնում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին