Հանրային լսումներ. կներկայացվեն վթարավտանգ ճանապարհահատվածների բարելավման հետ կապված մանրամասներ

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում կազմվել է վթարավտանգ ճանապարհահատվածների բարելավման մանրամասն նախագիծ և բնապահպանական ու սոցիալական կառավարման պլան։
Հետազոտության և նախագծման ընթացքում ինժեներական թիմը սերտորեն աշխատել է համայնքների ղեկավարների հետ՝ հանրության պահանջները, առաջարկությունները և մեկնաբանությունները վերջնական նախագծի մեջ ընդգրկելու համար։
Ծրագրի շրջանակներում մինչ շինարարական աշխատանքները սկսելը կանցկացվեն հանրային լսումներ, որոնց նպատակն է համայնքների բնակիչներին ներկայացնել և քննարկել պատրաստված մանրամասն նախագիծն ու բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը՝ ապահովելով հասարակական մտահոգությունների ներառումը նախագծում։
Հանրային լսումները տեղի կունենան մարտի 2-ին, 3-ին և 4-ին Սևան, Վանաձոր, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Ախուրյան, Անի համայնքներում։
Ծրագրի բնապահպանական կառավարման պլաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/safeguard/environmental-impact/other-1513764354
Վերջին նորությունները
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
07-02-2023Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
07-02-2023Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 13.02.2023, ժամ 12.30։
Կարդալ ավելինՄ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելին