Հանդիպում դոնորների հետ

22-02-2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ հանդիպում։ Մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը‚ ծրագրի պատասխանատուներ‚ Ասիական զարգացման բանկի‚ Եվրոպական ներդրումային բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ։
 
Նշենք‚ որ Սիսիան-Քաջարան 60կմ երկարությամբ ճանապարհը նախատեսվում է կառուցել 3 չափաբաժնով։ Ծրագրի ֆինանսավորման համար բանակցություններ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ։ Վերջիններիս ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ռազմավարությունը‚ գնումների գործընթացը‚ միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների ներգրավման մոդելները։ Կողմերը քննարկել են նաև ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական և սոցիալական ազդեցությունների հետ կապված որոշ հարցեր։
 
Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ծրագրի տարբեր փուլերում մասնագիտական‚ տեխնիկական‚ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներին։ Կարևորվեցին նաև մասշտաբային այս ծրագրի կառավարմանն առնչվող հարցեր. այս առումով հայկական կողմը նշեց‚ որ պատրաստ է դիտարկել միջազգային լավագույն փորձը։ Այս համատեքստում հատկապես ընդգծվեց բարձր որակավորման մասնագետների ներգրավման հարցը։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

08-02-2025

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 3-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվել է Հարժիս տանող ճանապարհը

05-02-2025

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ կառավարության միջոցներով։ ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 723 մլն դրամ։

Կարդալ ավելին