Ճանապարհաշինական ոլորտը շինարարության նախապատրաստական փուլում է

22-03-2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում հիմնանորոգվելիք ճանապարհների նախագծերն արդեն իսկ պատվիրվել են։ Նախագծման աշխատանքների մրցույթները կայացել են‚ կան հաղթողներ‚ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ընդունված նախագծերը տրվում են փորձաքննության։ Ըստ վարչության պետի՝ կայացել է նաև փորձաքննող կազմակերպության ընտրության մրցույթը։ Ներկայում նախագծերի մեծ մասը պատրաստ է. դրանց փորձաքննությունից հետո կհայտարարվեն շինարարական աշխատանքների մրցույթներ‚ կկնքվեն ճանապարհաշինական պայմանագրեր‚ որից հետո էլ կմեկնարկի բուն շինարարությունը։
 
Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ մեծացել է ճանապարհաշինական աշխատանքների ծավալը։ Սերժիկ Պետրոսյանը նկատում է‚ որ ճանապարհաշինության ոլորտում առկա ռեսուրսները բավարար են ներկայացվող ծավալները կյանքի կոչելու համար։ Բացի այդ‚ ճանապարհաշինության շուկան աստիճանաբար մեծանում է‚ նորանոր շինարարական կազմակերպություններ են ներգրավվում աշխատանքներում։ Նկատի ունենալով ոլորտի ապագա հնարավորությունները՝ ներդրումներ են կատարվում. ընկերությունները ձեռք են բերում ժամանակակից շինտեխնիկա‚ կատարելագործում են մեքենասարքավորումների պարկը։ Բացի այդ‚ վարչության պետի տեղեկացմամբ՝ որակը բարելավելու նպատակով բարձրացվել են նաև նախագծերի և շինարարության կատարման նկատմամբ նախարարության պահանջները։ Սերժիկ Պետրոսյանը նշում է‚ որ աշխատանքներ են տարվում գործող շինարարական ստանդարտները թարմացնելու ուղղությամբ. «Տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են‚ և մենք պետք է կարողանանք այդ զարգացումներին համընթաց քայլել՝ նպաստելով բարձրորակ աշխատանքների իրականացմանը»։

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին