Հիմնանորոգվում է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 - կմ 7+183 հատվածը

22-03-2023
Լոռու մարզում մեկնարկել են Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 - կմ 7+183 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ այցելել են շինհրապարակ՝ ծանոթանալու ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքներին։
 
Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2կմ է, որից 7.183կմ-ն ճանապարհն է, ևս մոտ 1կմ-ն դեպի բնակավայրեր տանող մուտքներն են։ Վերականգնվելու են նաև բնակավայրերի հանրային օբյեկտներ տանող ճանապարհները։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-6 միջպետական ճանապարհից և ձգվում է դեպի Եղեգնուտ, Դեբետ բնակավայրեր՝ միանալով Դսեղ տանող ճանապարհին։ Ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։
 
Շինարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Կապալառու կազմակերպությունը ներկայում կատարում է պաշտպանիչ պատերի կառուցման, հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի վրա նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ մետաղական արգելափակոցներ, նշագծումներ, ճանապարհային նշաններ և այլն։
 
Նշենք, որ գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Բարեկարգ ճանապարհը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման համար։ Ճանապարհի նորոգումը կնպաստի նաև զբոսաշրջային հոսքերի մեծացմանը։

 

 

Վերջին նորությունները

ԱԶԲ նախագահն այցելել է Մ-6 միջպետական ճանապարհ

07-12-2023

Այս այցը ընդգծում է ԱԶԲ-ի նվիրվածությունը կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնությունների միջոցով աջակցելու Հայաստանի կայուն զարգացմանն ու կապին:

Կարդալ ավելին

Հանդիպում՝ վեճերի միանձնյա խորհրդի անդամի հետ

06-12-2023

Վեճերի միանձնյա խորհրդի անդամը Ճանապարհային դեպարտամենտի‚ շինարարի և ինժեների ուղեկցությամբ եղավ նաև շինհրապարակում‚ ծանոթացավ կատարվող աշխատանքներին։

Կարդալ ավելին