Տեղի ունեցավ «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» խորագրով աշխատաժողով

22-03-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցել են «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» խորագրով աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ, ուսանողներ։
 
Աշխատաժողովին դասախոսությամբ հանդես եկավ Միացյալ Թագավորության Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի և Յորքի համալսարանի Եվրոպական մասնաճյուղի մշտական անդամ, պրոֆեսոր Լեսլի Թոմաս Սզամոսին։
 
Աշխատաժողովի բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այսօր տարբեր մակարդակներում մի շարք մարտահրավերներ կապված են աշխատանքի ճիշտ կազմակերպման, ներգրավված անձանց մոտեցումների, մարդկային փոխհարաբերությունների, մարդկային ռեսուրսների կառավարման հետ։ Այս բոլոր փոխհարաբերությունները ստեղծում են որոշակի դժվարություններ, որոնք պետք է կարողանալ հաղթահարել, արդյունավետ համագործակցել՝ բարձրացնելով աշխատանքի որակը։ Եվ հրավիրված աշխատաժողովը միտված է հենց այդ հարցերը քննարկելուն։
 
Պարոն Սզամոսին թեմայի շուրջ իր դասախոսության ընթացքում ներկայացրեց փոփոխության նկատմամբ դիմադրության հաղթահարման և փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը։ Նա մանրամասն խոսեց այն իրավիճակների մասին (անձնական, աշխատանքային), որոնք ի հայտ են գալիս փոփոխությունների, դրանց դիմակայելու ժամանակ։ Որոշ մարդիկ, ղեկավարներ կամ կազմակերպություններ վախենում են փոփոխություններից, այսինքն՝ անհայտից, սովորություններն ու արդեն ընդունված նորմերը փոխելուց, ընդ որում, հաճախ այդ վախերը գալիս են ինֆորմացիայի պակասից: Նշվեց, որ փոփոխությունը կախված է նաև տրամադրվածությունից: Բանախոսը շեշտեց, որ ցանկացած փոփոխություն իր մեջ հնարավորություն է պարունակում, որ կարող է հանգեցնել կատարելագործման, նոր հեռանկարների։ Եվ շատ բան կախված է նրանից, թե մարդը որքանով է բաց, ընկալունակ փոփոխությունների համար։ Մասնավորապես, բերվեց քովիդով պայմանավորված սահմանափակումների օրինակը, երբ ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ կառավարիչները, կազմակերպությունները, աշխատողները, մարդիկ ստիպված էին վերանայել իրենց վարքագիծը, գործելակերպը, կազմակերպչական ձևերը։ Ու շատ երևույթներ, որ մինչև քովիդյան ժամանակաշրջանը համարվում էին անհնար, դարձան նորմ։
 
Խոսելով կազմակերպչական փոփոխությունների ու դրանց նկատմամբ դիմադրությունը հաղթահարելու մասին՝ բանախոսը շեշտեց, որ անհրաժեշտ է, որպեսզի ընկերություններում լինի սերտ հաղորդակցություն, փոխգործակցություն, բացատրվի փոփոխությունների պատճառը, դրանց դրական կողմերն ու հեռանկարները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ղեկավարներն ու կազմակերպությունները, որոնք պատրաստ են փոփոխությունների, ավելի արագ են զարգանում։
 
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին թեմային առնչվող բազմաթիվ օրինակներ, իրավիճակներ։ Բանախոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին։

 

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին