Շինհրապարակում պահպանվում են անվտանգության միջոցառումները

Շինարարական հրապարակում անվտանգության միջոցառումների իրականացման մասին կանոնների պահպանման և մոնիթորինգի նպատակով Ճանապարհային դեպարտամենտի կողմից մշակվել և Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի կապալառու կազմակերպություններին է ներկայացվել նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու համար շինարարական հրապարակում իրականացվող միջոցառումների ստուգաթերթիկ։
Ստուգաթերթիկում կապալառուն պետք է նշումներ կատարի իրականացվող միջոցառումների մասին և ամենօրյա պարբերականությամբ դրանց իրականացման մասին տեղեկացնի պատվիրատուին։ Մասնավորապես‚ տեղեկություններ պետք է ներառվեն COVID-19-ի հետ կապված պաշտպանիչ միջոցների օգտագործման և վարակի տարածման դեպքում ձեռնարկվող քայլերի վերաբերյալ աշխատակազմի և տեղական բնակչության հրահանգավորման‚ շինհրապարակում աշխատանքներում ներգրավված աշխատողների թվի‚ վերջիններիս անվտանգ տեղափոխման մասին։ Կապալառուները պետք է ապահովեն պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման և չորացման համար։ Աշխատավայրում պետք է ապահովվի ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը‚ կատարվի շինարարական ճամբարի, այդ թվում օգտագործվող սարքավորումների և մեխանիզմների ախտահանումը քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախահանիչ նյութերով‚ օրական առնվազն երկու անգամ պետք է չափվի յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը‚ վերահսկվի և նվազեցվի շինարարության կապալառուի աշխատակիցների տեղաշարժը և շփումները համայնքների բնակչության հետ և այլն։
Նշված պահանջների մասին նշումները և հավաստող լուսանկարները կապալառուները պետք է ներկայացնեն Ճանապարհային դեպարտամենտին։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին