Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում կատարված աշխատանքները

22-05-2023
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները՝
- Կառուցվել է 51․13 կմ եռաշերտ ասֆալտբետոնե պատվածք
- Կատարվել է շուրջ 595 հազ․ խմ հողային աշխատանք, այդ թվում՝ շուրջ 127 հազ․ խմ պայթեցմամբ
- Կառուցվել են շուրջ 900 գմ երկաթբետոնե ջրթող խողովակներ
- Կառուցվել են շուրջ 8400 գմ ջրահեռացման բետոնե վաքեր
- Կառուցվել են շուրջ 2780գմ խամքարաբետոնե հենապատեր
- Հիմնանորոգվել է 14 կամուրջ
- Տեղադրվել են շուրջ 26 կմ մետաղական արգելափակոցներ
- Տեղադրվել են շուրջ 630 ճանապարհային նշաններ
- Կառուցվել է շուրջ 8․8 կմ ջրագիծ
- Տեղադրվել են 132 հատ լուսավորության սյուներ՝ լուսատուներով
- Տեղադրվել են շուրջ 32000 քմ քարաթափումներից պաշտպանիչ մետաղացանցեր
Ծրագիրը ֆինանսավորել են Ասիական զարգացման բանկը և ՀՀ կառավարությունը։ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն իրականացվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Մ-6 ավտոճանապարհի՝ Օձունի խաչմերուկի 0․61 կմ երկարությամբ տեղամասը, որպես առանձին ծրագիր, Օձունի տրանսպորտային հանգույցի կազմում կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ
01-06-2023Բանակցությունների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը, որը հաստատման կներկայացվի ֆինանսավորող կողմին և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։
Կարդալ ավելինԱլավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում, շինաշխատանքներով պայմանավորված, կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ
01-06-2023Ե՜վ շինարարական, և՜ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։
Կարդալ ավելինՀայտարարվել է դեպի «Մայլեռ» հանգստավայր տանող ճանապարհի կառուցման աշխատանքերի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ
31-05-2023Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 9-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին