Հիմնանորոգվում է Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար - /Հ-21/ ճանապարհի 5.3կմ հատվածը
22-06-2022
Հիմնանորոգվում է Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար - /Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ10+900-կմ16+200 հատվածը։
5.3կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքով և Արթիկի տարածաշրջանի Վարդաքար բնակավայրով։
Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, աշխատանքների տեխհսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Այս պահին ճանապարհի որոշ հատվածներում իրականացվում են քանդման, ջրահեռացման համակարգերի տեղադրման, արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ։
Նշենք, որ հիմնանորոգվող ճանապարհը ոչ միայն միմյանց է կապում Ախուրյան և Արթիկ համայնքները, այլև տարածաշրջանի բնակավայրերը միացնում է Երևան տանող հիմնական մայրուղուն։ Ուստի այս հատվածի հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի բնակիչների համար։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին