Կապս-Ամասիա ավտոճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում

22-07-2022
Հիմնանորոգվում է Հ-32 /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ճանապարհը (կմ20+900-կմ22+700 և կմ23+000-կմ31+200 հատվածներ)։
 
Շիրակի մարզով անցնող ընդհանուր 10կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին։ Աշխատանքների մեծ մասը 2021թ. ավարտվել է։ Ընթացիկ տարում իրականացվում է 1.4 կմ-ի հիմնանորոգումը։
 
Շինաշխատանքները կատարում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։
 
Նշենք, որ այս տարի Հ-32 /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մեկ այլ՝ կմ1+100-կմ11+784 հատվածում (մոտ 10.7կմ) նախատեսված են նաև միջին նորոգման աշխատանքներ։ Առաջիկայում այս տեղամասում շինաշխատանքները կմեկնարկեն։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին