Տավուշի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն և Հ-64 Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհների վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև 2018թ. վերջ

Տավուշի մարզի Հ 36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ 0+000 – կմ5+587 (5,587 կմ) և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ 0+000 – կմ4+540 (4,54 կմ) ճանապարհահատվածները վերանորոգվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։
Աշխատանքները մեկնարկել են 2018թ. մարտին։ Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ0+000 – կմ4+540 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսված է ավարտել 2018-ի նոյեմբերին, Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ0+000 – կմ5+587 ճանապարհահատվածի վերանորոգումը՝ դեկտեմբերին։ Այս պահին Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ0+000 – կմ4+540 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների կատարման ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 70 տոկոս, Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ0+000 – կմ 5+587 ճանապարհահատվածում՝ մոտ 60 տոկոս։
Դիտարկելով կատարվող աշխատանքների ընթացքը՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի պատասխանատուները նշում են, որ աշխատանքներն իրականացվում են ծրագրին համապատասխան և կավարտվեն սահմանված ժամկետներում։ Այս պահին 4,54 կիլոմետրանոց ճանապարհահատվածի 3,364 կմ հատվածի երթևեկելի մասն ամբողջությամբ վերակառուցված է. ասֆալտապատումն ավարտված է։ Իսկ մյուս ճանապարհահատվածում ամբողջությամբ ավարտված է 3,2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածների երթևեկելի մասի վերակառուցումը։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին