Հիմնանորոգվում է Վերին Պտղնին Ջրվեժի հետ կապող ճանապարհահատվածը
Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի) - Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+200 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Վերին Պտղնին Ջրվեժի հետ կապող ճանապարհի 8.2կմ գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, մոտ 30 տարի ճանապարհը չէր հիմնանորոգվել, ինչը դժվարացրել էր երթևեկը այդ հատվածով։ Ճանապարհը կարևոր նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս վարորդներին շրջանցել Երևանի կենտրոնը։
Շինաշխատանքը կատարում է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքների աշխղեկ Գրիգոր Ջրաղացպանյանի տեղեկացմամբ՝ հեռացնում են մաշված ասֆալտի շերտը, տեղադրում են նոր հիմք, նոր ավազակոպիճ։ Հիմքն իրականացվել է C5 տեսակի խառնուրդով։ Տեղադրվում է նաև ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհի մի մասն արդեն ասֆալտապատվել է։ Նախատեսված է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Հիմնանորոգման համար գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։
Վերջին նորությունները
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհին
27-09-2023Նորոգվող ճանապարհը մոտ 28.2կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Ֆանտանով անցնող ճանապարհը
26-09-2023Հիմնանորոգվող ճանապարհը նաև զբոսաշրջային ուղղություն է։ Գյուղից 2կմ հեռավորության վրա է հայտնի Գութանասարը‚ որը զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Կարդալ ավելինԱվարտվել է Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը
26-09-2023ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատվածներ‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Կարդալ ավելին