Կատարվում են մոբիլիզացիոն աշխատանքներ Բագրատաշենի կամրջի նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ինժեներական խումբը հոկտեմբերի 20-ին այցելել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետ, որտեղ նախատեսված է կառուցել Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամուրջ։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերության աշխատակիցների հետ։ Վերջիններս մոբիլիզացիոն աշխատանքներ են կատարում նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար։
Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի սահմանները միացնող նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։
Վերջին նորությունները
Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելինՃարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելին