Միջազգային խորհրդաժողով՝ ճանապարհային անվտանգության թեմայով

18-10-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անվտանգության ինժեներ Արման Սարգսյանն օրերս մասնակցել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճանապարհային անվտանգության թեմայով խորհրդաժողովին։
 
Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված խորհրդաժողովին մասնակցում էին հիմնականում Ասիայի և Խաղաղօվկանոսյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից, Ճանապարհային դեպարտամենտի ինժեներից բացի, հրավիրված էր նաև Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը։
 
Համաժողովի ընթացքում առանձին նստաշրջան է նվիրվել մոտոցիկլետների երթևեկության անվտանգությանը, քննարկվել են մասնակից երկրների՝ երթևեկության անվտանգության հետ կապված տարեկան ցուցանիշները։
 
Մոտոցիկլետների երթևեկության խնդիրներին անդրադառնալիս Արման Սարգսյանը նշեց, որ այս հարցը մեր երկրում լրջորեն ծառացած չէ, քանի որ մոտոցիկլետները Հայաստանի տրանսպորտային պարկի շատ փոքր տոկոսն են, այնուամենայնիվ, հետաքրքիր ու ուսանելի էր լսել տարբեր երկրների փորձը տրանսպորտային այս միջոցի երթեւեկության անվտանգության ապահովման համատեքստում։ Ներկայացվել են նաև մոտոցիկլետ վարելիս կիրառվող նորագույն պաշտպանիչ միջոցները։
 
Անդրադարձ է եղել ճանապարհատրանսպորտային պատահարների դատաբազաներին, դրանք կազմելու մեթոդներին ու ստանդարտներին։
 
Հայաստանյան պատվիրակները խորհրդաժողովի ընթացքում ներկայացրել են մեր երկրում ճանապարհային անվտանգությանն առնչվող տեղեկատվություն։
 
Ճանապարհային դեպարտամենտի անվտանգության ինժեները մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդաժողովի ընթացքում. հնարավորություն է ստացել մասնակցելու ճանապարհային անվտանգության, ճանապարհների աուդիտի թեմաներով միջազգային թրեյնինգների։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին