Քննարկվեցին Տրանշ-1-ին և Տրանշ-2-ին առնչվող հարցեր

Նոյեմբերի 21-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի ունեցավ քննարկում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-1-ի և Տրանշ-2-ի կապալառու կազմակերպության՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության, կառավարման խորհրդատու և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության, Ասիական զարգացման բանկի, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների միջև։ Օրակարգում էին Տրանշ-1-ի (Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ) թերությունների վերացման և բետոնային պատվածքի որակական խնդիրների, ինչպես նաև Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ձմեռային սպասարկման հետ կապված հարցեր։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը նշեց, որ Տրանշ-2-ի ճանապարհի ձմեռային սպասարկումը պետք է իրականացնի կապալառու կազմակերպությունը, ինչը և՜ նշված կազմակերպության հետ կնքված պայմանագրի, և՜ ՀՀ օրենսդրության պահանջն է։ Պարոն Պետրոսյանի այս պնդմանը համաձայնեց նաև «Սաֆեժ և Էպտիսա» ՀՁ-ի լիազորված ներկայացուցիչ Նիկոլաս Ջեյս Նիլսոնը։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից բարձրացվել են Տրանշ-1-ի և Տրանշ-2-ի որակի հետ կապված հարցեր։ Նշվել է, որ կապալառուն պետք է մոբիլիզացնի իր բոլոր ռեսուրսները և բարձր որակով ու հնարավորինս արագ ավարտի Տրանշ-2-ի կառուցումը։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին