Քննարկվել է ընթացիկ աշխատանքների կարգավիճակը
22-11-2021
Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվող ճանապարհների նկատմամբ հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների՝ «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ի և «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչների, տեղամասերում տեխհսկողություն իրականացնող մասնագետների հետ։ Քննարկվել է ընթացիկ աշխատանքների կարգավիճակը։
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը նշել է, որ անցած շաբաթ շրջայցեր են կատարվել շինհրապարակներ, դիտարկվել են աշխատանքները։ Ի թիվս քննարկված բազմաթիվ հարցերի՝ կարևորվել է շինարարության ընթացքում անվտանգության նորմերի խստագույնս պահպանման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև, որ ճանապարհահատվածների վերականգնման արդյունքում պետք է առավելագույնս ապահովված լինի երթևեկության մասնակիցների անվտանգությունը, և եթե անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրառելու անհրաժեշտություն կա, ապա դրանք պետք է ձեռնարկվեն։
Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ ճանապարհաշինական աշխատանքների վերջնաժամկետները մոտենում են, և օգտվելով եղանակային լավ պայմաններից՝ պետք է հասցնել նախանշված ժամկետներում ավարտել ճանապարհահատվածների վերականգնումը։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին