Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածում ընթանում են շինաշխատանքներ

22-11-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատված‚ որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ։ Տեխնիկական հսկողությունն ու շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են շինաշխատանքների ընթացքին։ Մասնավորապես‚ նշվել է‚ որ կատարվում են հողային‚ ջրթող խողովակների կառուցման աշխատանքներ‚ հանույթ և լիցք զուգահեռաբար մի քանի հատվածներում։ Տեխհսկողը տեղեկացրել է‚ որ ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 30 տոկոս։
 
Շինարարի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 142 հազար խմ ժայռային հանույթ է իրականացվել (պայթեցման ծավալներն են)։ Ընդհանուր իրականացված հանույթի ծավալը մոտ 540 հազար խմ է‚ ներառյալ բուսահողը։ Մոտ 442 հազար խմ լիցք է կատարվել։ Ընդհանուր առմամբ‚ ըստ նախագծի‚ նախատեսված է կատարել մոտ 850 հազար խմ լիցք։ 8կմ ճանապարհահատվածի վրա նախատեսված է կառուցել 43 արհեստական կառուցվածք։ Այս պահի դրությամբ ավարտական փուլում է 2 անասնանցումի‚ 1 գյուղտեխնիկայի անցման կառուցումը։ 16 արհեստական կառույցներն ընթացիկ ամրանավորման և բետոնացման փուլում են: Նախատեսված է կառուցել նաև 1 տրանսպորտային հանգույց Ոսկեվազ բնակավայրին հարակից տարածքում։ Տվյալ հատվածի ժամանակավոր երթևեկության պլանը ՀՀ ՆԳՆ-ի կողմից հաստատվելուց հետո կմեկնարկի նաև տրանսպորտային հանգույցի շինարարությունը։
 
Կապալառուն հավաստիացրել է‚ որ 2024թ. բարենպաստ եղանակային պայմանների դեպքում աշխատանքային ծրագրով նախատեսված ժամկետում կսկսեն ասֆալտապատման աշխատանքները։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարը քննարկել է շինարարության հետ կապված մի շարք հարցեր։ Ընդգծվել է‚ որ աշխատանքները պետք է ընթանան տեխնիկական մասնագրերով ամրագրված որակական չափանիշներով և աշխատանքային ծրագրի և պայմանագրի ժամանակացույցի համաձայն։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին