ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը
22-11-2023
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը։
Նշենք‚ որ Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին Մելիքաձեի առաջին հանդիպումն էր հայկական կողմի հետ։
Տիկին Ղալեչյանը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով‚ որ նոր մեկնարկող համագործակցությունը կլինի արդյունավետ։ Փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ՎԶԵԲ-ի պատվիրակների հետ քննարկեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ներկա փուլը‚ հյուրերին ներկայացվեց ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով։
Հիշեցնենք‚ որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը։ Աշխատանքները ֆինանսավորվելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին