Ավարտվել է Մ-2 ճանապարհի 35.1 կմ-ի հիմնանորոգումը

22-12-2020

2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով ավարտվել է Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ 35.1 կմ ընդհանուր երկարությամբ 5 հատվածների հիմնանորոգումը։

Մասնավորապես‚ ավարտվել է Տիգրանակերտի ոլորաններից մինչև Զանգակատուն 9.6 կմ (կմ82+000 - կմ91+600‚ կապալառու՝ «Քարավան» ՍՊԸ)‚ Վայոց ձորի մարզով անցնող Չիվա-Արենի 2 կմ հատվածների (կմ101+400-կմ108+400) նորոգումը։ Այս տեղամասում աշխատանքներ կատարել է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Ավարտվել են նաև Սյունիքի մարզի Գորայք-Ծղուկ 6.5 կմ (կմ167+600 - կմ174+100‚ կապալառու՝ «Վեհ Իշխանասար» ՍՊԸ)‚ կմ270+000 -կմ277+000 (7 կմ‚ կապալառուներ՝ «Ոսմար» և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ներ)‚ Վարդանիձոր-Լեհվազ-Մեղրի (կմ364+000-կմ374+000 հատվածի) 10 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքները. այստեղ շինաշխատանքներն իրականացրել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։

Նշենք‚ որ «Արարատ ճանշին» ընկերության կողմից այս տարի նորոգվել է նաև Մ2 միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ վրա գտնվող կամուրջը։

Վերջին նորությունները

Հանդիպում՝ դոնոր կազմակերպությունների հետ

05-06-2026

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։

Կարդալ ավելին

Տեղադրվում են կամուրջների հեծանները

04-06-2026

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհը

02-06-2026

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։

Կարդալ ավելին