«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ընդունել են IRD Engineering ընկերության գլխավոր տնօրեն Պաոլո Օրսինիի գլխավորած պատվիրակությանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են «Այ Ար Դի Ինջեներինգ» (IRD Engineering) իտալական ընկերության գլխավոր տնօրեն Պաոլո Օրսինիի, ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոյի և հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Մեսրոպյանի հետ։
Նշենք, որ «Այ Ար Դի Ինջեներինգը» խորհրդատվական և ինժեներական ծառայություններ մատուցող առաջատար իտալական ընկերություն է, որն ամբողջ աշխարհում առաջարկում է համապարփակ լուծումներ ենթակառուցվածքային ծրագրերի համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ներկայացուցիչները հյուրերի հետ քննարկել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել ընկերության կողմից Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերի շրջանակներում մատուցվող խորհրդատվական ծառայություններին։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև 2021թ. «Այ Ար Դի Ինջեներինգ» ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ ՏԿԵՆ-ի հետ համատեղ հիմնադրված Ճարտարագիտական ամառային դպրոցի աշխատանքներին, որին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Ճանապարհային դեպարտամենտը։ Կարևորվել է ճանապարհաշինության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման հարցը։ Ճանապարհաշինության բնագավառում կա բարձր որակավորման մասնագետների կարիք, և նման ծրագրերն օգնում են, որպեսզի երիտասարդ ինժեներներն ու շինարարներն արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ կազմակերպվող դասընթացների միջոցով յուրացնեն միջազգային լավագույն փորձը։
Պաոլո Օրսինին նշել է, որ ամառային դպրոցն այս տարի նույնպես կշարունակի աշխատանքները։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում նույնպես աջակցել «Այ Ար Դի Ինջեներինգի» նախաձեռնությամբ կյանքի կոչված Ճարտարագիտական ամառային դպրոցին։
Վերջին նորությունները
Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելինԱշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ
31-01-2023Դեպարտամենտը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառուների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Կարդալ ավելին