Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ
Ճանապարհային դեպարտամենտում տեղի է ունեցել Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հարևանության ներդրումային գործիքով տրամադրված դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող, ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներում առկա մի շարք վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացումը:
Մրցութային հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաև մասնակցության հայտեր ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում հայտարարվել են հայտ ներկայացրած ընկերություններ անունները‚ բացվել են ներկայացված փաթեթները։ Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։
Տեղեկացնենք‚ որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորում է մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։ Ծրագիրը ներառում է նաև մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։
Վերջին նորությունները
Հանդիպում՝ դոնոր կազմակերպությունների հետ
05-06-2026Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։
Կարդալ ավելինՏեղադրվում են կամուրջների հեծանները
04-06-2026Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհը
02-06-2026Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։
Կարդալ ավելին