Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ Նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև ՏԿԵ նախարարության‚ Համաշխարհային բանկի‚ Ճանապարհային ոստիկանության‚ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են արևելյան գործընկերության տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալներ‚ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տվյալների հավաքագրման ու մշակման եվրոպական երկրների փորձը‚ անդրադարձ է եղել վթարավտանգ ճանապարհահատվածների կառավարման գործիքներին։ Կարևորվել է Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր բազա ունենալու հարցը։
Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է‚ որ ՀՀ-ն միացել է ԵՄ դիրեկտիվներին՝ կապված ճանապարհային անվտանգության համակարգերի ներդրման և ինտեգրման հետ։ «Այս կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ‚ որը լիարժեքորեն պետք է արտացոլի ԵՄ դիրեկտիվների պահանջները՝ կապված ճանապարհային անվտանգության հետ։ Այս ամենի համատեքստում շատ կարևոր է լինելու տվյալների հավաքագրման համակարգի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Խնդիրը կառավարության ուշադրության ներքո է‚ ճանապարհային անվտանգությունը ճանապարհային ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է‚ և ես լիահույս եմ‚ որ մենք այս ուղղությամբ մեծ առաջընթաց կարձանագրենք՝ հիմնելով կենսունակ համակարգ և համապատասխանեցնելով այն նոր մոտեցումներին»‚- ասել է տիկին Ղալեչյանը։
Ամփոփելով աշխատաժողովը՝ նշվել է‚ որ տվյալների հավաքագրման գործընթացը պետք է կատարվի ճանապարհային անվտանգության խնդիրների հետ առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունների համագործակցությամբ՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար։ Նոր համակարգը կբարելավի ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների վերլուծությունը‚ ինչն էլ հնարավորություն կտա հետագայում կանխարգելել պատահարները։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին