Ծառատունկ՝ Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում

23-04-2025
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նախատեսված է իրականացնել ծառատունկ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկում է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։ Ծրագրի շրջանակում հատվել է շուրջ 500 ծառ, որոնց փոխարեն նախատեսվում է տնկել մոտ 4900 ծառ և 130 թուփ։ Տնկվելու են դեկորատիվ ծառատեսակներ՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ խնձորենի, սալորենի, տանձենի։
 
Ծառատունկ կատարվել է Անի համայնքի Գուսանագյուղ և Ջրափի բնակավայրերում՝ համայնքների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Այն հատվածներում, որտեղ տնկվել են ծառերը, համայնքի կողմից կառուցվել է կաթիլային ոռոգման համակարգ։ Տնկվել է շուրջ 2000 ծառ և թուփ։
 
Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը կարևորում է այս ծառատունկը՝ ընդգծելով, որ այն համայնքին նախևառաջ պարգևում է մաքուր օդ, կանաչ տարածք։ «Մենք ունենք հետազոտություն, ըստ որի՝ առաջիկա 10-15 տարիներին մեր համայնքում օդի ջերմաստիճանը միջինից բարձրանալու է մոտ 2 աստիճանով։ Ծառատունկն օգնելու է, որպեսզի մենք կարողանանք պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ։ Բացի այդ, կանաչ տարածքն իր հետ բերում է խոնավություն, և եթե կարողանանք այս տեմպերով յուրաքանչյուր տարի 3000-4000 ծառ տնկել, 10-15 տարի անց մեր համայնքում վարելահողերի բերքատվությունը կբարձրանա, կկարողանանք պայքարել տաքացման դեմ»,- ասաց Հարություն Համբարյանը։
 
Ախուրյան համայնքում ծառատունկ կկատարվի առաջիկա օրերին։
 
Մեկ տարվա ընթացքում ծառերի խնամքը կիրականացվի Տրանշ-3-ը կառուցող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից, որից հետո ծառերի խնամքը կհանձնվի համայնքներին։

 

 

 

Վերջին նորությունները

Ազատանում իրականացվել է ծառատունկ

14-05-2025

Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ խնձորենի, սալորենի, տանձենի։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների հետ

14-05-2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։

Կարդալ ավելին