Իրականացվել են պայթեցման աշխատանքներ
23-05-2023
Այսօր երեկոյան Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցելու նպատակով նոր կառուցվող 8կմ երկարությամբ ճանապարհահատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, շինարարական աշխատանքներով պայմանավորված, կատարվել են պայթեցման աշխատանքներ։
Մինչ պայթեցումն իրականացվել է հորատում՝ ըստ նախագծի։ Պայթեցվող տարածքում կատարվել է մոտ 270 հորատանցք՝ 8մ միջին խորությամբ, որոնց մեջ էլ լցվել է պայթուցիկ նյութը։
Պայթեցման արդյունքում փխրեցվել է մոտ 16 հազար խմ ժայռային ապար։ Հետագայում ապարը, լրացուցիչ մշակում անցնելով, հիդրոմուրճով կմասնատվի մանր չափերի, որից հետո ճանապարհաշինության ժամանակ կօգտագործվի քարային հետլիցքի նպատակով։
Մինչ պայթեցման աշխատանքները ՀՀ ՆԳՆ, ԱԻՆ ներկայացուցիչները փակել էին հարակից Մ-1 միջպետական ճանապարհը, կապալառու կազմակերպության հետ ապահովել անվտանգության միջոցառումները։ Պայթեցման մասին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նախապես տեղեկացրել էր բնակչությանը։ Պայթեցումից անմիջապես հետո շինարարական կազմակերպությունը հարակից տարածքում փոշու քանակը վերահսկելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացրել է ջրցանում։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին