Հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը

23-07-2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 - կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։

Շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, վերին շերտ՝ 4 սմ մանրահատիկ ասֆալտ)։ Ճանապարհի հիմնանորոգման ընթացքում նախատեսված է նաև 8 երկաթբետոնե խողովակի նորոգում, 2 հատվածում՝ նոր մետաղական խողովակների տեղադրում, 15663 գծամետր արգելափակոցների, ազդանշանային սյուների (924 հատ), ճանապարհային նշանների (141 հատ) տեղադրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 12 կամրջի նորոգում, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։  

Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումը կավարտվի 2021թ. աշնանը։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2025/38Ն ծածկագրով մրցույթ

07-11-2025

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին

05-11-2025

Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։

Կարդալ ավելին