Հանդիպում՝ վեճերի միանձնյա խորհրդի անդամի հետ

23-07-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հերթական հանդիպումը Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի վեճերի միանձնյա խորհրդի անդամ Վինսենթ Լելուփի հետ։
 
Մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը‚ հիմնադրամի‚ շինարարությունը և տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները‚ որոնք ներկայացրին մինչ օրս նշված ճանապարհին կատարված աշխատանքների ֆիզիկական և ֆինանսական առաջընթացը։ Արծարծվեցին աշխատանքային հարցեր‚ այնուհետև քննարկումները շարունակեցին շինհրապարակ կատարած այցելության ժամանակ‚ որի ընթացքում Վինսենթ Լելուփը տեղում ծանոթացավ շինարարության ծավալներին։
 
Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկումները շարունակվում են։ Ներկայացվում են շինհրապարակում առկա խնդիրների‚ կողմերի միջև առկա հարցերի‚ տարաձայնությունների վերաբերյալ դիտարկումներն ու դիրքորոշումները։

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին