Քննարկում Տավուշի մարզպետի աշխատակազմում
23-07-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած խորհրդակցությանը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզպետարանի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի հետ քննարկվել է 2025 թվականին Տավուշի և Լոռու մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։
Հայկ Ղալումյանը և Հովհաննես Ավետիսյանը Ճանապարհային դեպարտամենտի ղեկավար կազմին են ներկայացրել մարզերում հիմնանորոգման և միջին նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկը, որոնք, հաշվի առնելով մի շարք առաջնահերթություններ, առաջարկվում է ներառել 2026 թվականի ճանապարհների հիմնանորոգման կամ միջին նորոգման ծրագրերում։ Յուրաքանչյուր առաջարկի մանրամասն անդրադարձ է կատարվել։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին