Վերականգնվել է Տ-5-32-Կաթնաջուր 4.7կմ երկարությամբ ճանապարհը
Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի (հիմնական ճանապարհ՝ կմ0+000 - կմ4+370 և մուտքեր ու իջատեղեր) վերականգնումը։ Ճանապարհը նորոգվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։
Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում 2020թ. վերականգնված Մ-7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի բնակավայրը միացնում է Կաթնաջուր գյուղին։
Կապալառու կազմակերպությունը կատարել է հողային, ասֆալտապատման աշխատանքներ, իրականացրել է գաբիոնային շարվածք‚ վերականգնել է ջրահեռացման համակարգը, կատարվել են ճանապարհի կահավորման աշխատանքներ և այլն։
Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կատարված աշխատանքները դիտարկել է տեղում։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ շինարարությունը կատարվել է նորմերին և նախագծին համապատասխան։
Կաթնաջուրցիները նշում են, որ ճանապարհը վերջին անգամ նորոգվել է 1980-ական թվականներին և մինչ նորոգումն անանցանելի էր։ Ըստ նրանց՝ ճանապարհի նորոգումը Կաթնաջուր բնակավայրի առաջնային խնդիրներից էր, ինչն այսօր լուծում է ստացել. արդեն ունեն բարեկարգ ճանապարհ, որն իր դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանի զարգացման համար։
Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին