Քննարկվել է Բագրատաշենի նոր կամրջի նախագիծը

23-09-2019

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Բագրատաշենի նոր կամրջի նախագիծը, ինչպես նաև այլ հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էին պատվիրատու երկու երկրների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ, ինչպես նաև՝ կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, կամրջի կառուցման ինժեներական ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության ներկայացուցիչները։

Հանդիպման օրակարգում էին՝ բնապահպանական, շինհրապարակը ցանկապատելու, սահմանապահ ծառայության հետ աշխատանքի, ենթակառուցվածքների տեղափոխման հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։ Քննարկվել են կամրջի նախագիծը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

Կողմերը կապալառու կազմակերպությանը ներկայացրել են իրենց դիտարկումները և՜ նախագծի, և՜ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին