Վերին Կարմիրաղբյուրում ասֆալտապատ ճանապարհ ունենալուց հետո ամեն ինչ անելու են‚ որ այն երկար ծառայի
ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղական համայնքում շարունակվում են 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվում է «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանի տեղեկացմամբ՝ այս պահին շինարարի կողմից իրականացվում են հողային աշխատանքներ‚ վաքերի տեղադրում։ Կհիմնանորոգվի ջրահեռացման համակարգը‚ կտեղադրվեն ասֆալտբետոնե ծածկ‚ անվտանգության տարրեր։
Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարը նկատում է‚ որ մինչ հիմնանորոգումը ճանապարհը գրունտային էր‚ խճապատ. ասֆալտապատ ճանապարհ գյուղը չի ունեցել։ Ըստ նրա՝ բնակիչներն ուրախ են‚ որ իրենց երեխաներին վերջապես բարեկարգ մայթերով են դպրոց ուղարկելու։
Պարոն Չոբանյանը նշում է‚ որ հիմնանորոգումից հետո գյուղատնտեսական տեխնիկան տեղափոխվելու է համապատասխան վայր‚ որպեսզի երթևեկեն ոչ թե վերանորոգված‚ այլ դաշտամիջյան ճանապարհներով։ Ինչ վերաբերում է հիմնանորոգումից հետո ճանապարհի հետագա խնամքին‚ ապա պարոն Չոբանյանն ընդգծում է‚ որ իրենք միշտ խնամքով են վերաբերվել ճանապարհներին‚ հատկապես ասֆալտապատ ճանապարհ ունենալուց հետո ամեն ինչ անելու են‚ որպեսզի այն երկար ծառայի իրենց։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին