Ծանոթացել են Խոտ-Որոտան ճանապարհին ընթացող աշխատանքներին

23-09-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։
 
Խոտ-Որոտան 10.3կմ հիմնանորոգվող ճանապարհի մոտ 7.2կմ հատվածում տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
 
Հիշեցնենք, որ 10.3կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի մոտավորապես 8-րդ կմ տեղամասում գրունտների գերխոնավացման հետևանքով առաջացել էր փլվածք։ Մասնագիտական խումբն ուսումնասիրել է փլուզման պատճառները, և որոշ խնդիրների մասով տրվել են նոր նախագծային լուծումներ։ Ներկայում այդ տեղամասում շինարարական աշխատանքներն իրականացման փուլում են:
 
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները շինհրապարակում ներկայացրել են արդեն արված և կատարվող աշխատանքները։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին