Վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23-10-2019

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Ներկա պահին կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են խողովակների տեղադրման‚ հենապատերի կառուցման‚ կամրջի անցման վերանորոգման‚ պաշտպանիչ շերտի ամրանավորված բետոնի կառուցման աշխատանքներ։

Հիշեցնենք‚ որ 2019թ. ընթացքում Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում մեկնարկել և շարունակվում են ավելի քան 56 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին