Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման պայմանագիրը
23-10-2023
Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana իրանական երկու շինարարական կազմակերպություններից բաղկացած համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը։
Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։
Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով։
Նախատեսված է կառուցել 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
Ծրագիրը ֆիանասավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։
2022 թվականին հայտարարվել էր շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազագային մրցույթ։ Հայտեր են ներկայացրել ութ միջազագային կազմակերպություններ։ 2023 թվականին իրականացվել է հայտերի գնահատման գործընթացը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական համատեղ ձեռնարկությունը, որը բաղկացած է երկու շինարարական ընկերություններից՝ Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին՝ շինարարի կողմից ռեսուրսները մոբիլիզացնելուն պես, և ավարտել երեք տարվա ընթացքում։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին