Կատարվում է ճանապարհի ծածկի վիճակի ուսումնասիրություն

23-10-2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից հավաքագրվում են ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Մասնավորապես‚ 2023թ. երրորդ եռամսյակի ընթացքում հավաքագրվել են 653.7կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների տվյալներ։ Հետազոտվել են միջպետական նշանակության 601.5կմ և հանրապետական նշանակության 52.2կմ ավտոմոբիլային ճանապարհներ։ Ուսումնասիրությունը իրականացվել է ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։ Գործընթացը շարունակական է։

Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ‚ միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Մերձավան-Այգեկ ճանապարհահատվածը

17-04-2026

Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ՝ օրական 500-700խմ ծավալով։ Զուգահեռ տեղադրվում են ջրահեռացման վաքերը, մայթերի եզրաքարերը։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/38Ն ծածկագրով մրցույթ

16-04-2026

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 27-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին