Հանդիպում-քննարկում ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ

23-11-2021
Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթին դիմելու ընթացակարգերի մասին հանդիպում-քննարկում։ Մասնակցում էին սպասարկող կազմակերպությունների, ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պետական գնումների կառավարման բաժնի պետ Իսկուհի Օսիպյանը ներկաներին մանրամասնեց միջպետական և հանրապետական ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթին դիմելու կարգը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը, ճանապարհների պահպանման և շահագործման համակարգող ինժեներ Ավագ Պետրոսյանն ու առաջատար իրավաբան Նելլի Հովսեփյանը ներկայացրին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 04.11.2010թ. թիվ 1419-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները։ Իսկ «Լոկատոր» ընկերությունից Սևակ Մինասյանը մանրամասնեց Ճանապարհային ցանցի կառավարման համակարգն ու այն կիրառելու կարգը։
 
Բանախոսները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին