Տեղի ունեցավ նախամրցութային առցանց հանդիպում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել էր նախամրցութային առցանց հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 - կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8 կմ հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի շրջանակներում։ Նման հանդիպում նախատեսված է համաձայն մրցութային փաթեթի։
Մասնակցում էին գնահատող հանձնաժողովի անդամներ, հայտարարված մրցույթով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Տրանշ-2-ի 8կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման մրցույթը հայտարարվել է 2021թ. դեկտեմբերի 3-ին, մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հունվարի 18-ը։
Հիմնադրամի գնումների բաժնի պետ Հասմիկ Օրդուխանյանը մանրամասն ծանոթացրեց մրցութային ընթացակարգերին։ Առցանց հանդիպման նպատակն էր լսել հետաքրքրված կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերը, տալ դրանց պարզաբանումներ։
Նախամրցութային հանդիպման ընթացքում գնահատող հանձնաժողովի անդամները պատասխանեցին շինարարական կազմակերպությունների հարցերին, որոնք վերաբերում էին մրցույթին դիմելու կարգին, ֆինանսական, մասնագետների որակավորման և բազմաթիվ այլ թեմաների։
Ըստ մրցութային փաթեթի՝ ընկերությունները հնարավորություն ունեն որոշակի ժամանակահատվածում ներկայացնելու հարցեր։ Մինչև դեկտեմբերի 28-ը կազմակերպությունները, անկախ առցանց հանդիպմանը մասնակցելու հանգամանքից, կարող են գրավոր դիմել գնահատող հանձնաժողովին և կարճ ժամկետում ստանալ պարզաբանումներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին