Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է

23-12-2021
Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է։ Այն նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում։
Վերականգնված մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, որի միջոցով Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը կապվում են միմյանց և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հետ։
Շինաշխատանքներն իրականացրել է «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը։ Կապալառուն վերականգնել է հողային պաստառը՝ 7.5-9մ լայնությամբ, ճանապարհային պատվածքը՝ 5.4-6մ լայնությամբ, ճանապարհային հագուստը։ Վերականգնվել է ջրահեռացման համակարգը, նորոգվել են երկաթբետոնե ջրթող խողովակներ, կամուրջներ, տեղադրվել են նոր երկաթբետոնե վաքեր, ջրընդունիչների մետաղական խողովակներ։ Կառուցվել են մայթեր, իջատեղեր, մուտքեր, կողնակներ։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ, կառուցվել է նաև գյուղտեխնիկայի անցում։
Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կատարված աշխատանքները դիտարկել է տեղում։
Վերին Բազմաբերդի բնակչուհի Անահիտ Խաչատրյանը նշում է, որ մինչ վերականգնումը ճանապարհը գտնվում էր խիստ անբերակարգ վիճակում, անգամ շտապօգնության մեքենաները չէին կարողանում հասնել հիվանդներին։ Նա նշում է, որ Վերին Բազմաբերդի առաջնային խնդիրը ճանապարհի նորոգումն էր, և բնակիչները հույս ունեն, որ ճանապարհի նորոգմամբ իրենց շատ հարցեր լուծում կստանան։
Նշված բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից մոտ 2300մ բարձրության վրա, այստեղ կլիման խստաշունչ է, ձմռանը տեղումները՝ առատ, ուստի շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կարևորեց տեղական մարմինների կողմից հատկապես ձմռան ամիսներին ճանապարհի սպասարկման աշխատանքները, որպեսզի ապահովվի անվտանգ երթևեկությունը։
Նշենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին