Տեղի ունեցավ «ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքին բնական վտանգներից սպառնացող ռիսկերի գնահատում» խորագրով աշխատաժողով
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում այսօր տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են «ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքին բնական վտանգներից սպառնացող ռիսկերի գնահատում» խորագրով ուսումնասիրության արդյունքները։ Հետազոտությունն իրականացրել է «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Քննարկմանը ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների, մարզպետարանների, ճանապարհաշինական, խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանն աշխատաժողովի բացման խոսքում նշեց, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը, որի շրջանակում վերականգնվել են մոտ 450կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ունի նաև տեխնիկական աջակցության մի շարք բաղադրիչներ, որոնցից մեկն էլ հենց ճանապարհներին բնական վտանգներից սպառնացող ռիսկերի գնահատումն է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ ՏԿԵՆ-ի, Ճանապարհային դեպարտամենտի, Ճանապարհային ոստիկանության, ՀՀ ԱԻՆ-ի և այլ կառույցների կողմից մեծ աշխատանքներ են տարվում ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ։ Այս ծրագիրն էլ միտված է այդ նպատակին։ Պարոն Զուլալյանը տեղեկացրեց, որ «Գեոռիսկ» ընկերության կողմից կազմված հաշվետվությունները շրջանառվել են պետական գերատեսչություններում, ստացվել են կարծիքներ, որոնք ներառվել են հաշվետվությունում։ Նա նաև հույս հայտնեց, որ աշխատաժողովի ընթացքում մասնագետների կողմից կհնչեն շահագրգիռ ելույթներ, տեսակետներ, որոնք կօժանդակեն ուսումնասիրության բարելավմանը։
«Գեոռիսկ» ընկերության ներկայացուցիչներն ու ծրագրի փորձագետները, անդրադառնալով կատարված հետազոտությանը, խոսեցին գոյություն ունեցող ճանապարհների ճանապարհային ռիսկերի գնահատման մեթոդաբանության ու ընթացակարգերի, երկրաբանական վտանգի գնահատման, ռիսկի նվազեցման միջոցառումների մասին։ Արծարծվեցին ճանապարհների՝ բնական վտանգներով պայմանավորված բնապահպանական և սոցիալական ռիսկերի բացահայտմանն ու համապատասխան միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։
Նշենք, որ հետազոտությունները փորձարկվել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնված 187կմ ճանապարհներին, կատարվել են դաշտային աշխատանքներ, հավաքագրվել են տվյալներ։ Կազմվել է նաև ուղեցույց, որտեղ ներկայացված են առաջարկություններ՝ ուղղված ճանապարհային ցանցի բարելավմանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին