«Սուարդի» ընկերությունը Մ6-ում շարունակում է հիմնանորոգման աշխատանքները
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի «Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ հիմնանորոգվող հատվածի լոտ 3-ում‚ որն ընդգրկում է Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածը‚ կապալառու կազմակերպությունը՝ իտալական «Սուարդի» ընկերությունը‚ կատարում է վաքերի տեղադրման‚ հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։
Նշենք‚ որ 2019թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ «Սուարդիի» կողմից նշված հատվածում իրականացվել են 37,5 հազ․ խմ հողային և 5․9 հազ․ խմ հորատապայթեցման աշխատանքներ, 114․4 հազ․ քմ ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, 690 քմ փոսային նորոգում, 167 գմ ջրահեռացման երկաթբետոնե խողովակների կառուցում, 415 գմ հենապատերի կառուցում, 405 գմ բետոնե վաքերի տեղադրում, 2 կամուրջների վերականգնում։ Նույն աշխատանքները շարունակվում են նաև այս պահին։
Աշխատանքներ են տարվում Մ6 միջպետական ավտոճանապարհի նաև այլ հատվածներում։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին