Այցելություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3

24-02-2023
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպատրամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին։ Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
 
Տրանշ-2-ում առաջին կանգառն Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածում էր։ Նկատենք, որ Ագարակ պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերվել էին հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք պահպանելու նպատակով կատարվել էր ճանապարհի ծրագծի փոփոխություն, և այժմ կառուցվելու է 8կմ երկարությամբ նոր ճանապարհ։ Հնագիտական վայրը շրջանցող նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Գեորգիոս Պարասկևոպուլոսը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքները, ճանապարհի ծրագիծը, տեխնիկական պարամետրերը։ Նա ընդգծեց, որ այժմ շինարարը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, մասնավորապես, կազմակերպում է շինարարական բազան, մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին։ Գեորգիոս Պարասկևոպուլոսն ընդգծեց, որ պետք է կատարվեն բավականին մեծ ծավալի հողային աշխատանքներ, կառուցվեն արհեստական կառուցվածքներ, ստորգետնյա և վերգետնյա անցումներ, փոխհատումներ և այլն։
 
Հաջորդ կանգառը Տրանշ-2-ի 34կմ երկարությամբ անավարտ հատվածում էր։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը նշեց, որ ճանապարհի վերակառուցումն ավարտին հասցնելու համար հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ, որի գնահատման արդյունքներն այժմ ամփոփման փուլում են։
 
ԱԶԲ ներկայացուցիչները ծրագրի պատասխանատուների հետ քննարկեցին Տրանշ-2-ում հողերի օտարմանը, շինարարության ընթացքում բնապահպանական ազդեցությանն առնչվող հարցեր։
 
ԱԶԲ պատվիրակության անդամները եղան նաև Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) վերակառուցված ճանապարհահատվածում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին