Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար 11.32 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարար Բագրատ Բադալյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 11.32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին: Ճանապարհատվածի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018 թ. մարտին, շահագործման է հանձնվել այս տարվա հուլիսին` 1 տարի երաշխիքով: Աշխատանքներն իրականացվել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող շուրջ 11.4 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածն անցնում է Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար համայնքներով՝ դրանք կապելով Մ1 միջպետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաև Ակունք և Գառնահովիտ համայնքները:
Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է վերանորոգված ճանապարհատվածներում, տեղում ծանոթացել կատարված շինաշխատանքների որակին և պատասխանատուների հետ քննարկել վերականգնմանը վերաբերող հարցեր: Նախարարը կարևորել է շահագործումից հետո ճանապարհին խնամքով վերաբերվելու և այն պահպանելու անհրաժեշտությունը:
Նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ոսկեթաս համայնքում, որտեղ նույնպես ծանոթացել է ավարտված աշխատանքներին: Փոխնախարար Բագրատ Բադալյանի տեղեկացմամբ՝ Ոսկեթասի դպրոցի մոտով անցնող ճանապարհահատվածի վրա ձեռնարկվել են երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցի ղեկավարությունն իր գոհունակությունն է արտահայտել ճանապարհի որակի կապակցությամբ:
Ընդհանուր առմամբ, Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս - Զովասար վերականգնված ճանապարհատվածում իրականացվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, իջատեղերի և մուտքերի, կողնակների կառուցման աշխատանքներ, ճանապարհային նշանների և անվտանգության էլեմենտների տեղադրում, գծանշում, գյուղտեխնիկայի անցումների կառուցում 4 տեղում: Կարմրաշեն և Ոսկեթաս համայնքներում փոխարինվել են գոյություն ունեցող խմելու քայքայված ջրագծերը:
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին