Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ։
Խորհրդատվական ծառայությունները ներառում են նախագծերի նախապատրաստում մոտ 48.0 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման նպատակով, և բնապահպանական ու սոցիալական կառավարման պլանների նախապատրաստում, ինչպես նաև՝ շինարարության ընթացքում հեղինակային հսկողության իրականացում:
Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00, Երևան, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ հասցեով։
Հետաքրքրվածության հայտերի ներկայացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://armroad.am/am/procurement/tenders
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին