Կապալառուները, տեխհսկողն ու պատվիրատուն քննարկեցին կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցեր
Մայիսի 24-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երրորդ տարվա վերականգնվող ճանապարհների կապալառու կազմակերպությունների և շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության՝ գերմանական «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչների հետ։
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ը կապալառուների հետ արդեն կնքել է կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման 8 պայմանագիր, որոշվել է շինաշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող կազմակերպությունը, և այժմ արդեն պետք է տրվի շինաշխատանքների մեկնարկը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին և նախանշվեցին աշխատանքի կազմակերպման հիմնական ուղղությունները։ Նշվեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու շինտեղամասերը կապալառուների տնօրինմանը հանձնելու գործընթացը։

Լյուդմիլա Աղաբեկյանն ընդգծեց, որ աշխատանքային գրաֆիկ/ժամանկացույցերը կապալառուների կողմից պետք է կազմվեն հնարավորինս օպտիմալ, որովհետև աշխատանքային ծրագրերի ճիշտ պլանավորման և խիստ հսկողության շնորհիվ է հնարավոր որակյալ արդյունք գրանցել ճանապարհաշինական աշխատանքներում։ Առանձնացվեց նաև Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ինժեներական թիմի հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կապալառուները բարձրացրին իրենց հուզող հարցերը, ճշգրտվեցին աշխատանքային որոշ խնդիրներ։ Նշվեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, և բոլոր աշխատանքները պետք է կատարվեն որակով և ժամանակին։
Նշենք, որ 2019 թվականին «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի մոտ 60 կմ երկարությամբ ճանապարհ՝ Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում:
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին