Մասնակցություն ճանապարհային անվտանգության աուդիտի ձեռնարկի մշակմանը նվիրված աշխատաժողովին
24-05-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 22-ից 26-ը Երևանում անցկացվող ճանապարհային անվտանգության աուդիտի ձեռնարկի մշակմանը նվիրված աշխատաժողովին։ Այն անցկացվում է Եվրահանձնաժողովի TAIEX-ի շրջանակներում և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ TAIEX-ը տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման հարցերում:
Աշխատաժողովին մասնակցում են նաև ՀՀ ՏԿԵՆ, ճանապարհաշինության ոլորտում գործունեություն ծավալող շինարարական, տեխնիկական հսկողություն, նախագծում իրականացնող կազմակերպությունների, Երևանի քաղաքապետարանի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի ճանապարհային ոլորտի քաղաքականությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված իրավիճակը, բնագավառին առնչվող ազգային օրենսդրությունը։ Քննարկվել է սև կետերի (վթարավտանգ հատվածներ) կառավարման հարցը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն անդրադարձել են ՀՀ ճանապարհային ցանցին, ճանապարհային անվտանգության խնդիրներին, վթարավտանգ կետերի վերացմանն ուղղված ծրագրերին և գործողություններին։
Ներկաները քննարկել են ճանապարհային անվտանգության, աուդիտի իրականացման միջազգային փորձը, մասնավորապես, Լիտվայում և Իսպանիայում։
Առաջիկա երկու օրերին մասնագիտական քննարկումները շարունակվելու են։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին