Հիմնանորոգվում է Գավառ–Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ճանապարհի 12.9կմ հատվածը
24-05-2024
Հիմնանորոգվում է Տ-4-13,/Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։
12.9կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Բատիկյան‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։
Ճանապարհի մի մասը ասֆալտապատվել է։ Ծրագրի շրջանակներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ նորոգվում են նաև ճանապարհին առկա կամուրջները‚ կկատարվեն այլ աշխատանքներ։
Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին