Հայտարարվել է Մ-2 և Մ-4 ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ

24-06-2021

Հայտարարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ՝ 2 չափաբաժնով։

Աշխատանքները պետք է կատարվեն 6 ամսվա ընթացքում։ Մ-2 միջպետական ճանապարհի վրա պետք է բարելավվի 7 վթարավտանգ հատվածի անվտանգությունը, իսկ Մ-4 ճանապարհի վրա՝ 2 հատվածի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը՝ ժամը 16.00։ Հետաքրքրված կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ (հասցե՝ Հանրապետության հրապարակ‚ Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։

Նշված ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքները կիրականացվեն Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։  

Մրցույթի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/procurement/tenders

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին