Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը

24-06-2022
Մեկնարկել է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ33+606 (28կմ) հատվածի հիմնանորոգումը։
Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Ճանապարհի շարունակության՝ ևս 7կմ երկարությամբ հատվածի (կմ33+606-կմ40+606) հիմնանորոգումը նախատեսված է 2023 թվականին։
35կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման արժեքն է 4.5 մլրդ դրամ, 2022թ. կհատկացվի 3.4 մլրդ դրամ, 2023թ.՝ 1.1 մլրդ դրամ։ Ֆինանսավորման աղբյուր՝ ՀՀ պետական բյուջե։
Վերջին նորությունները
Հայտարարություն հանրային լսումների վերաբերյալ
19-08-2022Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Սյունիքի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին:
Կարդալ ավելինՀայտարարվել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ)–Լեռնավան (Տ-5-38) ճանապարհի 1.142կմ հատվածի հիմնանորոգման մրցույթ
17-08-2022Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. օգոստոսի 26՝ ժամը 16.30։
Կարդալ ավելինՆորոգվել է դեպի Այգավան տանող ուղեանցը
15-08-2022Տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, ուղեանցը կահավորվել է անվտանգության տարրերով։
Կարդալ ավելին