Ճանապարհային թերությունների գրանցում՝ հավելվածով
Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ թերությունների վերացման վերաբերյալ: Հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկատվություն տրամադրել և ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողությամբ սպասարկվող ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ:
«Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածն անվճար է և հասանելի PlayMarket և AppStore հարթակներում:
Թերություն արձանագրելու համար քաղաքացին պետք է՝
ա/ հավելվածի համապատասխան հնարավորութունների կիրառմամբ կատարի տեղորոշում, կցի լուսանկար, մեկնաբանի թերությունը և լրացնի իր էլ. հասցեն: Նշված գործողությունների իրականացման համար բջջային հավելվածում առկա է նաև եռալեզու «Ուղեցույց»,
բ/ իր էլ. հասցեից տեղեկանա հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից արձանագրված թերության վերացման կամ ընթացքի վերաբերյալ:
«Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածում պահպանվում են քաղաքացու կողմից արձանագրված թերությունները «Հաղորդված թերություններ» բաժնում:
Վերը նշված գործընթացներն ապահովելու նպատակով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի» համապատասխան բաժնում իրականացվել են փոփոխություններ:
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին